Իվանիշվիլին Ռուսաստանի հետ էլ է բանակցում. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղեկատվություն ունի, որ  «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Եվրոպայի հետ զուգահեռ բանակցություններ է սկսել նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Ըստ նրա` Ռուսաստանը նրան որոշակի պահանջներ է ներկայացնում.

«Իվանիշվիլին համաձայնեց Եվրոպայի հետ բանակցություններին, միաժամանակ նաև Ռուսաստանի հետ է բանակցություններ տանում` Ռուսաստանի նախաձեռնությամբ: Իվանիշվիլին գիտի, որ 6 կետից կազմված պլանը արտահերթի տանող ճանապարհ է,  իսկ դա նշանակում է, որ Վրաստանում իշխանությունը կփոխվի, ու կգա բազմակուսակցական կոալիցիա, որին Վրաստանի  քաղաքացիները անպայման մանդատ կտան` հույսով, որ  երկիրը դուրս կբերեն ճգնաժամից: Սա, իհարկե, Իվանիշվիլիի համար անընդունելի է: Ձայնագրությունների արտահոսք եղավ նրա ներքին անվտանգությունից, ու հիմա ռուսներն ասում են, որ առաջին հերթին կարգի բերի ուժային կառույցները, իսկ դրա համար նա պետք է ուժային նախարար նշանակի, ինչպես իր ժամանակին նշանակվեց Գախարիան, որը Ռուսաստանի արտաքին հետախուզության ներկայացուցիչ է: Երկրորդը, որ պահանջում է, մտնել 6-նյակի ձևաչափ. դա Հայաստանն է , Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, դեռևս այնտեղ չկա Վրաստանը, իսկ Մոսկվան պահանջում է, որ լինի: Նրանք պահանջում են, որ  երկրում կարգուկանոն հաստատվի այնպես, ինչպես դա հասկանում է Ռուսաստանը, որ փակվեն հեռուստաընկերություններ, դա նշանակում է, որ Նիկա Մելիան ազատ չի արձակվի, ինչպես և մյուս քաղբանտարկյալները,  ինձ չեն թողնելու երկիր, իհարկե, վաճառվելու է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը», — վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում կարծիք է հայտնել Սաակաշվիլին: