Շուտով տեսանելի կլինեն իմ ակտիվ գործողությունները․ Սաակաշվիլի

«Շուտով բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործողությունները»,– ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:

Երրորդ նախագահի խոսքով, առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում բոլորը կտեսնեն իր «ակտիվ գործողությունները»։

«Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու, ես կդարձնեմ նրանց կյանքը շատ ավելի մարդկային և արժանապատիվ», — գրել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի պնդմամբ՝ ինքը 2 տարի «Ռուսաստանի և ռուս օլիգարխների» մոտ անմեղ գերության մեջ է գտնվում. «Ես չեմ ափսոսում իմ՝ Վրաստանում մնալու համար, քանի որ իմ այստեղ մնալը խորհրդանշական և գործնական նշանակություն ունի։ Խորհրդանշականորեն սա այս պատերազմի և ռուսամետ վարչակարգի անարդարության հաստատումն է և իմ չնահանջելու ցուցադրությունը»:

2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում և դատավճռի հիման վրա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով, սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի վերադարձել է Վրաստան կաթնամթերքով բեռնված բեռնատարով, որն ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից նավով հասել է Վրաստանի Փոթիի նավահանգիստ։

2022 թվականի մայիսին Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։