Բոլնիսցի ակտիվիստ Նուրադին Նաբիևի վրա հարձակում են գործել. Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է նրա վրա հարձակումը Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ «Բռնություն»։
Նաբիևը հայտնել է տեղական «Ռադիո Մառնեուլի» լրատվամիջոցին, որ այսօր՝ ապրիլի 15-ին, Բոլնիսիի մունիցիպալիտետի Փարիզ գյուղի թեյարանում իր վրա հարձակվել է ինը մարդ։
«Նրանք հարցրին իմ անունը, անունդ ի՞նչ է, դո՞ւ ես սեփականատերը, և երբ պատասխանեցի՝ այո, բոլորը` ինը հոգի, միանգամից հարձակվեցին ինձ վրա։ Իմ կարծիքով, այս մարդկանց հատուկ ուղարկել էր քաղաքապետարանը։ Հարձակվողների մեջ կային նաև անչափահասներ», — ասել է նա։
Ակտիվիստն այս հարձակումը կապում է դեղատանը գների և պաշարների պակասի մասին տեսաուղերձի ձայնագրության հետ։
Նրա դեմքի վնասվածքների պատճառով մի քանի կար է անհրաժեշտ եղել։
Նաբիևը լրատվամիջոցներին ասել է, որ մի քանի օր առաջ իր վրա հարձակում են գործել նաև Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մասին սոցիալական ցանցում մեկնաբանություն անելու համար։