Աբասթումանիի «երկինքը փակվում է»

Այսօրվանից՝ ապրիլի 16-ից, ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության որոշումը, որն արգելում է ուղևորատար և բեռնատար ինքնաթիռների թռիչքներն Աբասթումանիից 52 կիլոմետր շառավղով։

Պետական ​​​​մարմինները Վրաստանի ավիացիոն տարածքի մի մասի փակումն այսպես են պատճառաբանում. Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանը մաքուր երկնքի կարիք ունի։

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Աբասթումանիի երկնքի փակումը կապված է այն հանգամանքի հետ, որ Աբասթումանին «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետաքրքրության շրջանակում է։