Ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում կա մոտ 1․5 մլն մարդ

2022 թվականի մարտի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում ազարտային խաղերից կախվածություն ունեցող քաղաքացիների ցանկում հաշվառված է 1 200 ֆիզիկական անձ:

Նրանցից 14-ը՝ դատավորի հրամանով, իսկ 1 105-ը՝ անձնական դիմումի հիման վրա:

Միաժամանակ, Վրաստանի «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ արգելված անձանց ցուցակում ներկայումս ներառված է 1 մլն 449 հազար 124 անձի մասին տեղեկություն։

Նշենք, որ համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ մարտի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտնել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։

Կարդացեք նաև՝

Ազարտային խաղերի սահմանափակումներն այսօրվանից ուժի մեջ են մտել