Ազարտային խաղերի սահմանափակումներն այսօրվանից ուժի մեջ են մտել

Համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտնում առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։ 

Մասնավորապես, կարգելվի խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ 

Խաղային բիզնեսի ընկերություններին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։ 

Միևնույն ժամանակ, այսուհետ կարգելվի ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական ​​նպաստ ստացողների, պետական ​​պաշտոնյաների, անձանց, ովքեր դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնաարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով՝ սև ցուցակում հայտնված անձանց համար։