Ընդդիմադիր գործիչների վրա հարձակման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի դատախազության տվյալներով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Դավիթ Բերձենիշվիլիի նկատմամբ հետապնդման համար։

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում մեղադրյալը Բերձենիշվիլիին հետապնդել է քաղաքական գործունեության համար։

Դատախազության տվյալներով՝ իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նույն օրը։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է անձի հետապնդում քաղաքական գործունեության համար, բռնության գործադրում:

Քրեական գործով ՆԳՆ-ում շարունակվում է քննությունը՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար։

Նշենք, որ հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության առաջնորդներ Խաթունա Սամնիձեն և Դավիթ Բերձենիշվիլին։

Կարդացեք նաև՝

Ընդդիմադիր Բերձենիշվիլին կոչ է անում խորհրդարանում բանավեճեր անցկացնել

Հարձակվել են ընդդիմադիր պատգամավորի վրա