Վրաստանի արտաքին առևտուրը ավելացել է 16.3%-ով

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.3 տոկոսով: Այս մասին ասված է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության հրապարակած վերջին ամփոփագրում։

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 683.5 մլն դոլար, արտահանումը՝ 446.4 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25.5 տոկոսով ավելացել է), ներմուծումը՝ 1 237.1 մլն դոլար (ավելացել է 13.3 տոկոսով):

Երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը նշված ամիսներին կազմել է 790.7 մլն դոլար:

Թողնել պատասխան