Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում էկոնոմիկայի փոխնախարար Թամար Իոսելիանին հանդիպում է ունեցել չինական ինքնաթիռ արտադրող Commercial Aircraft Corporation of China (COMAC) ընկերության ներկայացուցիչների հետ։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-Չինաստան հարաբերությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտում։
«Նշվել է, որ ներկայումս Չինաստանից դեպի Վրաստանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ է իրականացնում չինական երեք ավիաընկերություն՝ շաբաթական 13 հաճախականությամբ։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում չինական ավիաընկերությունների հետ՝ ուղղություններն ու հաճախականությունները ավելացնելու նպատակով։
Փոխնախարարն ուշադրություն է հրավիրել Վրաստանում ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման վրա։ Նշվել է, որ Թբիլիսիում մինչև 2032 թվականը կկառուցվի նոր միջազգային օդանավակայան՝ նախատեսված 20 միլիոն ուղևորի համար, իսկ մինչ այդ կընդարձակվի մայրաքաղաքի գործող օդանավակայանը։ Բացի այդ, ընթացիկ տարում կավարտվի Քութաիսիի օդանավակայանում նոր ուղու շինարարությունը, որի արդյունքում Քութաիսիում կկարողանան սպասարկել ցանկացած չափի բեռնատար կամ ուղևորատար ինքնաթիռ։
Փոխնախարարի գնահատմամբ՝ օդանավակայաններում ենթակառուցվածքային աշխատանքների իրականացումը զգալիորեն կբարձրանի Վրաստանի՝ որպես տարածաշրջանում ավիացիոն հաբի դերը։ Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի ավիացիոն շուկայի զարգացման հեռանկարները», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։