Վրաստանում անձրևներ են սպասվում

Վրաստանում վաղը անձրև, իսկ բարձր լեռնային շրջաններում ձյուն է սպասվում:

Ինչպես տեղեկացնում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից, մարտի 21-ին Վրաստանի արևմտյան շրջաններում տաք և խոնավ օդի զանգվածների ներթափանցման պատճառով անձրևներ են սպասվում, բարձր լեռնային շրջաններում` ձյուն:

Սպասվող անձրևների պատճառով, որը կտևի մինչև մարտի 22-ը, գետերում հնարավոր է  ջրի մակարդակի բարձրացում։

Թողնել պատասխան