Սպասվում է եղանակի կտրուկ վատթարացում

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ նոյեմբերի 5-ին Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է տեղումներ, Արևմտյան Վրաստանում՝ առանձին վայրերում ուժգին ինտենսիվությամբ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, ուժգին քամի, ծովում՝ 4-5 բալանոց փոթորիկ։

Սպասվող ուժգին տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերում և դրանց վտակներում ջրի մակարդակների զգալի բարձրացման և վարարումների, բլրային և լեռնային գոտիներում սահանքային և սելավային պրոցեսների առաջացման ու ակտիվացման, իսկ քաղաքային տարածքներում՝ առանձին հատվածների հեղեղման (վտանգի մակարդակը՝ միջին)։