Ցուցարարներն այրել են Իվանիշվիլիի լուսանկարը

Վրաստանի գերագույն դատարանի մոտ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության  աջակիցները բողոքի ցույց են կազմակերպել:  Ցույցի մասնակից՝ «Լեյբորիստական կուսակցության» անդամները շենքի հարակից տարածքում այրել են Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկարը: «Լեյբորիստական կուսակցության» անդամ Գիորգի Գուգավան գերագույն դատարանի  դատավորներին կոչ  է արել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործի կապակցությամբ արդար վճիռ կայացնել.

«Կոչ ենք անում  այս դատարանի դատավորներին կայացնել արդար դատավճիռ՝ չենթարկվելով Իվանիշվիլիի հրամաններին: Կոչ ենք անում անաչառ հեռուստաընկերությունը չգցել հանցագործ օլիգարխի ձեռքը»,- հայտարարել է Գիորգի Գուգավան:

Թողնել պատասխան