Փետրվարի 8-ից Վրաստանում կաշխատեն նաև բաց և փակ շուկաները

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով աշխատանքը կվերականգնեն բաց և փակ շուկաները:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա նշել է նաև, որ սահմանափակումները ուժի մեջ կմնան շաբաթ և կիրակի օրերին:

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել շուկաների աշխատանքը երկրում վերականգնել փետրվարի 15-ից, սակայն համաճարակային իրավիճակից ելնելով սահմանափակումները 1 շաբաթ շուտ կվերացվեն: