Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Դավիթ Ուսուփաշվիլիին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սկսել է քննարկումներ վարել երկրի  խորհրդարանի նախկին նախագահի հետ: Rustavi2-ը տեղեկացնում է, որ Գիորգի Մարգվելաշվիլիի և Դավիթ Ուսուփաշվիլիի հանդիպումն արդեն կայացել է:

Քննարկման հիմնական թեման 2018 թվականի նախագահական ընտրություններն են եղել: Նախագահի աշխատակազմից հաստատել են Դավիթ Ուսուփաշվիլիի հետ հանդիպման մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դավիթ Ուսուփաշվիլին հրապարակայնորեն առաջարկել է հանդիպել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ և նա չի թաքցրել հանդիպման նպատակը: Խորհրդարանի նախկին նախագահը ցանկանում է 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ նոր քաղաքական ուժ ձևավորել:

Թողնել պատասխան