Լարսում կանգնեցված ավտոբուսը մեկնեց դեպի Հայաստան

Այսօր առավոտյան ժամը 07:00-ին Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկեց իր ընթացքը դեպի Հայաստան: Հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հիշեցնենք հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։