Վրաստանում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց խուսափելու համար նախատեսված պատիժը կխստացվի

Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այսուհետ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց խուսափելու համար նախատեսված պատիժը կխստացվի:

Մինչ այդ, հարցաքննվող անձի վրա ճնշում գործադրելը, վկայի կամ տուժածի կողմից սուտ ցուցմունք տալը, ինչպես նաև փորձագետի կողմից կեղծ եզրակացության կամ ցուցմունք տալու համար մինչև 3 տարի ազատազրկում էր սպառնում:

Փոփոխությունների արդյունքում նմանատիպ իրավախախտում կատարած անձինք կպատժվեն 4 տարի ազատազրկմամբ:

Բացի այս, վկայի կամ տուժածի կողմից վկայություն տալուց խուսափելու դեպքում, եթե մինչև հիմա դատապարտվում էին 4 տարվա ազատազրկման, փոփոխությունների արդյունքում՝ կլինի մինչ 6 տարի:

Խորհրդարանի կողմից ընդունված նոր կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն երկու շաբաթից:

Թողնել պատասխան