Օդեսայի ազգային գրադարանում բացվել է վրացերեն գրքի անկյուն

Օդեսայի ազգային գրադարանում բացվել է վրաց գրքի անկյուն, այս մասին interpressnews լրատվականին հայտնել են Վրաստանի ազգային գրադարանից: Ըստ տեղեկատվության, Վրաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները Օդեսայի գործընկերների հետ միասին մշակել են ապագա պլանները:

«Սա հիսուներրորդ վրացերեն գրքի անկյունն է, որը ստեղծել ենք երկրից դուրս: Ստորագրված հուշագրի շրջանակներում, Օդեսայի գրադարանում Վրաստանի մասին եզակի նյութերի թվայնացում ենք իրականացնելու: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի հյուպատոսարանին և Թոռնիկե Բերեկաշվիլիին, ինչպես նաև մեր ուկրաինացի գործընկերներին»,- հայտարարել է ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կեկելիձեն:

Թողնել պատասխան