Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Թբիլիսիի Կովկասյան համալսարանում տեղի կունենա դասախոսություն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Տեղեկության համաձայն` «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսությունը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ին:
Դասախոսությունը կվարեն Երևանի Երվանդ Քոչարի թանգարանի ղեկավար Կարինե Քոչարը և Երվանդ Քոչարի թանգարանի ցուցադրությունների մշակման և դիզայնի բաժինը Աշոտ Մարաբյանը: