Փրկարարները որոնում են Ռիոնի գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներին։ Ինչպես «Մթավարիին» հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, որոնողափրկարարական միջոցառումն այս պահին էլ շարունակվում է գետում, և դրանում ներգրավված են գերատեսչության մի քանի ստորաբաժանումներ։
Տեղեկությունն այն մասին, որ Ռիոնի Հիդրոէլեկտրակայանի (Rioni HPP) մոտակայքում մեքենան ձորն է ընկել, տեղական մեիդան տարածել էր երեկ։ «Mega TV»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հավանաբար 2 մարդ է գտնվել։