Ընտրություններ և գաղափարներ. Ի՞նչ պետք է իմանանք

2020 թվականի օգոստոսին անցկացրած հարցումներից մեկի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 59 տոկոսը չգիտի՝ ում օգտին է քվեարկելու գալիք խորհրդարանական ընտրություններին:

Քաղաքացիների համար դժվար է կողմնորոշվել, թե ո՞ր կուսակցության արժեքներն ու առաջարկներն են մոտ իրենց գաղափարներին: Այս նպատակով ստեղծվել է  Ընտրական կողմնացույցը (https://kompasi.partiebi.ge/hy/#!/): Կայքում պատասխանում եք մի քանի հարցի, ինչից հետո համակարգը Ձեզ է ներկայացնում ձեր իսկ քաղաքական հայացքները դիագրամիկ տեսքով, ու այն կուսակցությունների շարքը, որոնք մոտ են Ձեր գաղափարախոսությանը:

Տնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության, արտաքին քաղաքականության և սոցիալական հիմնախնդիրների առնչությամբ առանձնացվել են կուսակցություններ, որոնց հետ հնարավորություն ունեք համեմատել ձեր հայացքները:

Այս թեմայով՝

«Ընտրական կողմնացույց» հարթակը հասանելի է նաև հայերենով