ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազության տվյալներով՝ հուլիսի 5-6-ը տեղի ունեցած բռնի գործողությունների համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել բռնության և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու համար:

Նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել այսօր, իսկ 3-ին` նախօրեին:

Հայտնի է, որ այս փուլում տուժող է ճանաչված 25 անձ, այդ թվում՝ 19 լրագրող և օպերատոր:
Ներքին գործերի նախարարությունում ակտիվ քննչական գործողություններ են ընթանում «Թբիլիսիի փռայդի» դեմ բռնության գործողություններում և օրենքի խախտումներում ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև կազմակերպիչներին հաստատելու ուղղությամբ: