Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին.
«Ձերդ Գերազանցություն, Հարավային Կորեա տանող ճանապարհին, Վրաստանի օդային տարածքն անցնելիս, ցանկանում եմ անձամբ իմ և իմ պատվիրակության անունից ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները հղել Ձերդ Գերազանցությանն ու Ձեր երկրին։ Օգտվում եմ առիթից՝ ևս մեկ անգամ հաստատելու իմ ամուր հավատն առ այն, որ մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը ապագայում ևս կշարունակվեն, կամրապնդվեն և կզարգանան։ Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին՝ տևական խաղաղություն, առաջընթաց և բարօրություն», — նշված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում։
Ինչպես կարդում ենք տարածած հաղորդագրության մեջ, Կղավելաշվիլին «թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել բարի մաղթանքների համար»։