Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. Կին ոստիկան է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վերիկո Իմերիշվիլին ձերբակալվել է` կաշառք ստանալու մեղադրանքով:

Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարությունը: Կին ոստիկանի ձերբակալության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հատկապես խոշոր  չափի կաշառք ստանալը):  Մեղքն ապացուցելու դեպքում ոստիկանին 11-15 տարվա ազատազրկում է սպառնում: