Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը Վրաստանում

Վրաստանի ողջ տարածքում հուլիսի 11-ին անձրև ու ամպրոպ է սպասվում` հաղորդում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը:  

Նշվում է, որ  երկրի արևելյան հատվածներում ուժգին տեղումներ են սպասվում, հնարավոր է կարկուտ:  Փոքր գետերում ջրի մակարդակը կարող է զգալի բարձրանալ: Լեռնային հատվածներում չեն բացառվում սողանքները: Կարճատև տեղումներ են սպասվում նաև մայրաքաղաքում: Թբիլիսիում գիշերը +19, ցերեկը` մինչև +26 աստիճան կլինի, 8-13 մ/վ արագությամբ քամի: