Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ապրանքների ներմուծման գործընթացի արագացման հետ կապված հայտարարություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)», — նշված է դեսպանատան հայտարարության մեջ: