Վրաստանի ազգային բանկը տուգանել է «Տերաբանկ»-ին

Վրաստանի ազգային բանկի օգոստոսի 10-ին հրապարակած որոշմամբ` «Տերաբանկ»-ը տուգանվել է 5 հազար լարիի չափով։

Պատճառը հետևյալն է. մեկ հաճախորդի նկատմամբ գործարար հարաբերությունների մոնիթորինգը, գործարքների, գործունեության, գույքի և միջոցների ծագման ուսումնասիրությունը չի իրականացվել օրենսդրությանը և ներքին քաղաքականությանը/ընթացակարգերին համապատասխան։

Այս տարվա ընթացքում սա առևտրային բանկերի տուգանման երրորդ դեպքն է։ Մինչ վերոնշյալ տուգանումը` «Կրեդո Բանկ»-ը տուգանվել էր 60 հազար լարիի չափով, իսկ «ԹիԲիՍի Բանկ»-ը՝ 250 հազար լարիի չափով։

Նախորդ` 2025 թվականին Ազգային բանկը տուգանել է 4 առևտրային բանկի։