Աբխազիայի դե ֆակտո նախագահը մկրտվել է

Վրաստանի կողմից չկառավարվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան մկրտվել է. այս մասին սոցցանցում գրում է քաղաքական գործիչ Նաիրա Ամալիան։

Նա լուսանկար է հրապարակել, որը հավանաբար արված է Մոսկվայի եկեղեցիներից մեկում։

Լուսանկարում Գունբայի հետ միասին երևում են նրա ընտանիքի անդամները և Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Գյունբայի մամուլի ծառայությունը նրա մկրտության մասին տեղեկություն չի հրապարակել։