«Պարի Սեն-Ժերմենի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս որոշումը կապված է փարիզյան ակումբի և նրա ֆուտբոլիստների սահմանած 12 պաշտոնական ռեկորդների հետ, որոնցից մեկը Խվիչա Կվարացխելիայի անհատական ձեռքբերումն է։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ Խվիչա Կվարացխելիան նոր ռեկորդ է գրանցել. 2026 թվականի փետրվարի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում վրացի ֆուտբոլիստը փլեյ-օֆֆի նույնիսկ 7 հաջորդական հանդիպումներում աչքի է ընկել արդյունավետ գործողությամբ (գոլ կամ գոլային փոխանցում): Այս ցուցանիշը ճանաչվել է մրցաշարի ռեկորդ։
2025-2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ն ցույց է տվել նաև մի շարք այլ պատմական արդյունքներ.
Ամենաշատ գոլերը մեկ մրցաշրջանում. փարիզցիները 2025-2026 թթ. մրցաշարում խփել են 45 գոլ, ինչը մրցաշարի ռեկորդ է։
Փոխանցումների քանակը. թիմի կիսապաշտպան Վիտինյան Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում կատարել է 1 602 ճշգրիտ փոխանցում։
Եզրափակչի ռեկորդ. 2025 թվականի մայիսի 31-ին Մյունխենում կայացած եզրափակչում «ՊՍԺ»-ն 5:0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին», ինչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է։ Նույն հանդիպմանը Դեզիրե Դուեն եզրափակչի համար ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 3 արդյունավետ գործողություն (2 գոլ և 1 գոլային փոխանցում):
Զուգահեռաբար, Գինեսի ռեկորդների գրքում են ընդգրկվել «ՊՍԺ»-ի ձեռքբերումները Ֆրանսիայի ներքին առաջնությունում. «ՊՍԺ»-ն ամենատիտղոսակիր ակումբն է՝ նվաճած 14 տիտղոսով և մեկ մրցաշրջանում վաստակած ռեկորդային 96 միավորով։ Թիմին է պատկանում անընդմեջ հաղթած 14 հանդիպումների, ինչպես նաև 36 խաղից բաղկացած ընդհանուր և 39 խաղից բաղկացած արտագնա անպարտելի շարքերը։ Իսկ անհատական մակարդակում Լիգա 1-ի ռեկորդակիրներ են դարձել Մարկինյոսը (11 չեմպիոնական տիտղոս) և Ֆաբիան Ռուիսը (51 անպարտելի հանդիպում):
Այս 12 թիմային և անհատական ձեռքբերումների հիման վրա «Պարի Սեն-Ժերմենն» ու նրա ֆուտբոլիստները պաշտոնապես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում։