Կախեթիի շրջանի բնակիչների էլեկտրաէներգիայի սակագինը կհավասարվի Վրաստանի մյուս շրջանների սակագնին:

schet2Վրաստանի Էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն` 2016 թվականի մարտի 1-ից Կախեթիի շրջանի բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինը կհավասարվի Վրաստանի մյուս շրջանների համար սահմանված սակագնին:  Կախեթիի շրջանի բնակչության համար Վրաստանի այլ շրջանների բնակիչների հետ հավասար պայմաններ ապահովելու նպատակով ` Կառավարության որոշմամբ 2013 թվականի ապրիլի 1-ից Կախեթիի շրջանի բնակիչների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի գումարի մի մասը վճարվել է պետական բյուջեից հատկացված միջոցներից, ինչի արդյունքում Կախեթիի բնակիչները օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարել են նույնքան, որքան այլ շրջանների բնակիչները: Այդ նպատակով 2013-2016 թվականների համար պետական բյուջեից հատկացվել էր մոտ 13 միլիոն լարի:
2015 թվականի դեկտեմբերի 1-ին ավարտվել է Կախեթիի շրջանի բնակչության սուբսիդավորման` պետական միջոցներից ֆինանսներ հատկացնելու ծրագիրը:
Ձմռան պատճառով Վրաստանի կառավարության կողմից որոշում ընդունվեց՝ երկարաձգել սուբսդավորման ծրագիրը ևս 3 ամսով: Այդ նպատակով երկրի պետական բյուջեից հատկացվել էր ավելի քան 1 միլիոն լարի:
Ինչ վերաբերում է Կախեթիի շրջանում սոցիալապես անապահով բնակչությանը, որոնց սոցիալ-տնտեսական վիճակի վարկանշային ցուցանիշը ցածր է 70 000- ից, նրանց համար մարտի 1ից կգործի Վրաստանի այլ շրջաններում արդեն գործող` էլեկտրաէներգիայի սուբսիդացման ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում`  այն սոցիալապես անապահով բնակիչները, ում կողմից մեկ ամսվա ընթացքում օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը չի գերազանցում 301 կիլովատ/ժամը, օգտագործված յուրաքանչյուր կիլովատի համար կստանան 3,95 թեթրի նպաստ: տեղեկացնում է  «Interpressnews»  -ը:

Թողնել պատասխան