Իվանիշվիլին Ցիխիսձիրիում հետևել է ծառերի վերատնկման աշխատանքներին, հասցրել է նաև վիճել

12733434_821249591330518_4314844123052527154_n-e1455357002703Վրաստանի Նախկին վարչապետ՝ Բիձինա Իվանիշվիլին ներկա է գտնվել Ցիխիսձիրիում ծառերի վերատնկման աշխատանքներին: «Interpressnews»-ը  տեղեկացնում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ցիխիսձիրիում փոքր վեճի է բռնկվել «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Միացյալ Ազգային շարժման» անդամները Բիձինա Իվանիշվիլիից պահանջել են ծառերի այլ տարածք տեղափոխելու աշխատանքները դադարեցնել և նախկին վարչապետին խորհուրդտվել, որպեսզի այն ֆինանսական միջոցները, որոնք նա ծառ տեղափոխելու համար է օգտագործում, Վրաստան նոր տնկիներ բերելու համար օգտագործի:

Այս պահանջին ի պատասխան Բիձինա Իվնիշվիլին ասել է, որ նրանք իրավունք չունեն թելադրել իրեն, թե որտեղ ինչ պիտի է անի: Իր խոսքերով`  նա անձամբ կհետաքրքրվի` արդյո՞ք օրենքի համաձայն է ընթանում ծառերի տեղափոխության գործընթացը,  թե ոչ:

«Ես մեծ կասկածներ ունեմ, որ բոլոր փաստաթղթերը գոյություն ունեն, այդ պատճառով պետք է ևս մեկ անգամ ստուգեմ, իսկ համապատասխան փաստաթղթերի բացակայության պարագայում աշխատանքները կդադարեցվեն»,-  հայտարարել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին,- Բնությունը աղտոտված չի մնա: Մեկ ծառի փոխարեն ամենաքիչը 10-ը կտնկենք,  և սրանով այգուց ոչինչ չի պակասի»,- հավելել է Իվանիշվիլին:

«Netgazeti»-ի   հետ զրույցում «Միացյալ ազգային շարժման»`  Բաթումիի կազմակերպության անդամ Գելա Դեկանաձեի խոսքով`  իրենց բողոքի ցույցը արդյունավետ էր. «Մեր բողոքի ցույցը արդյունք ունեցավ. Իվանիշվիլին կանգնեցրել է շինարարական աշխատանքները,  մինչև բոլոր փաստաթղթերը ներկայացված կլինեն: Այս փուլում սա այն է,  ինչ մենք պահանջում էինք»:   Գելա Դեկանաձեն նշել է, որ Ցիխիսձիրիում էին գտնվում «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներ, Ոստիկանության ղեկավար կազմը, Քոբուլեթիի քաղաքային խորհրդի նախագահը և մարզպետը:

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, Աջարիայի կառավարության  N431 հրամանագրով, որը ստորագրել է վարչակազմի ղեկավար Արչիլ Խաբաձեն,  «Զիմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերպությունը 6200 լարի է ստացել մեկ միավոր կակաչ ծառ (l.irliodendrontulipifera) և 2 միավոր ճահճային ծառատեսակ Կապարիսիի ձեռք բերելու համար:

Վերոնշյալ բուսատեսակները «Զիմո» ընկերությանը փոխանցվել է Օզուրգեթիի տարածքում ընթացիկ մասշտաբային աշխատանքներին աջակցելու նպատակով, որոնք երկրի և այս շրջանի համար զարգացման կարևոր բաղադրիչ են համարվում- գրված է Աջարիայի կառավարության կողմից~  այս տարվա հունվարին տարածած պաշտոնական տեղեկատվությունում;

Թողնել պատասխան