Գ. Մարգվելաշվիլի. «Քաղաքական սև-սպիտակ համակարգը Վրաստանում հնացել է»

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Վրաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների`  առաջիկա ընտրություններին կոալիցիայից դուրս գալու որոշումը:

«Կոալիցիան ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի ընդդիմությունը կարողանար խաղաղ ճանապարհով փոխել նախկին իշխանությանը: Խոսելով ընտրություններից, առաջին անգամը չէ, որ ասում եմ` քաղաքական համակարգը, որտեղ միայն սև ու սպիտակ կա` այսինքն երկու պայքարող ուժ , Վրաստանի քաղաքական մշակույթի համար վաղուց հնացել է: Պետք է ընտրողներին առաջարկել քաղաքական ընտրության բազմազանություն: Այն ֆոնի վրա, որ մենք ստանում ենք մի քանի լուրջ մրցակից, ընտրողը հնարավորություն է ունենում ընտրություն կատարել Խորհրդարանի` իր ապագա ներկայացուցչի օգտին»,—   նախագահի խոսքերը մեջբերել է «apsny.ge»  պարբերականը:

Հիշեցնենք, որ հանրապետականների հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ  «Վրացական երազանք»  խորհրդարանական խմբակցության կազմում գտնվող բոլոր կուսակցությունները ընտրություններին հանդես են գալու առանձին-առանձին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են ընթացիկ տավա աշնանը:

Թողնել պատասխան