Կախա Կալաձե. «Գազպրոմի» հետ հանդիպումը ավարտվեց առանց որևէ արդյունքի

«Նրանք ունեն իրենց տեսակետը, մենք` մերը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն լրագրողներին «Գազպրոմ էքսպորտ»-ի ղեկավարության հետ հանդիպումը մեկնաբանելիս:

Կալաձեի պարզաբանմամբ, Վրաստանի դիրքորոշումն այն է, որպեսզի գործող պայմանները նույնական մնան:

«Ինչպես գիտեք պայմանագիրը վերահաստատվում է ամեն տարի: Սա վերաբերում է տարանցման պայմանագրին (դեպի Հայաստան): Բուն հանդիպման մասին ասեմ, որ նրանք առաջարկում էին անցնել ֆինանսական վճարումների: Ներկայում տարանցման դիմաց փոխհատուցումը մենք բնական գազի տեսքով ենք ստանում (ընդհանուր ծավալի 10 %-ը): Մեզ համար իրենց առաջարկը անընդունելի է, մենք մեր ունենք տեսակետները ունենք և պաշտպանելու ենք մեր երկրի հետաքրքրությունները»,- հայտարարել է Կալաձեն:

Թողնել պատասխան