ԱՄՆ կոնգրեսական․«Վրացական երազանքն» այլևս չի թաքցնում իր սերը Ռուսաստանի հանդեպ

«Վրացական երազանքն» այլևս չի թաքցնում իր սերը Ռուսաստանի հանդեպ»,- Twitter-ում գրառում է արել ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը, մեկնաբանելով իր տարածած հրապարակումը, որ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն CNN-ին մեղադրում է Վրաստանի դեմ դավադրության մեջ։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի CNN-ին տված հարցազրույցին և նշել, որ Վրաստանի նախագահին նույնպես համոզել են կեղծիք տարածել։

Եվրահանձնաժողովի նախագահին տված հարցազրույցում CNN-ի հաղորդավարը մեջբերել է, որ Վրաստանը Ռուսաստան մուտք գործելու ուղի է բռնել: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկությունը։