Երեկվա օրը համառոտ. մայիսի 4

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար, Վրաստանի գլխավոր վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն հրաժարական է տալիս:

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկությամբ՝ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Լեհաստան։ Նշվում է, որ այցի ընթացքում Ղարիբաշվիլին կմասնակցի «Ուկրաինայի համար» բարձր մակարդակի դոնորների համաժողովին, որը կհյուրընկալեն Լեհաստանի և Շվեդիայի վարչապետները՝ ԵԽ նախագահների և Եվրոպայի խորհրդի նախագահների հետ համատեղ:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Մայիսի 6-ից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» բողոքի ակցիաներ է հայտարարում «Չենք թողնի սպանեք Սաակաշվիլիին» կարգախոսով։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի խոսքով՝ Չեխիան կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի ասոցացված եռյակին՝ Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային արագացված կերպով միանալ Եվրամիությանը։

Borjomi Georgia ընկերության աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ընկերության գլխավոր տնօրեն Իվանե Մաճավարիանիի հետ։

Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլում ավտոդպրոցներն իրավունք չեն ունենա նախապատրաստել վարորդին քննության համար սահմանված երթուղիներով։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից ապրանքներ տեղափոխելու փաստով երեք անձի է ձերբակալել:

Լարիի նկատմամբ ռուսական ռուբլու արժևորումը՝ պայմանավորված դոլարի նկատմամբ լարիի կայունացմամբ, ուղիղ ազդեցություն չի ունենա Վրաստանի տնտեսության վրա, ավելին՝ այստեղ:

Եվ վերջում՝ մայիսի 4-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,53 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0384 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,13 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1982 լարի։