2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի, այդ թվում՝ 77 անչափահաս։
Սա 2.4 անգամ ավելի է 2025 թվականի ցուցանիշից. անցյալ տարի երկրից արտաքսվել էր 1311 մարդ։ 2024 թվականին այս թիվը կազմել է 363։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արտաքսվածների մոտ մեկ քառորդը Թուրքիայի քաղաքացիներ են (791), որին հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները (306), այնուհետև` Թուրքմենստանի (274), Ռուսաստանի (254) և Իրանի (180) քաղաքացիները։