Գաստրոնոմիայի ազգային գործակալություն կընդունվի 26 աշխատակից

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգում ստեղծված Գաստրոնոմիայի ազգային գործակալությանը թույլատրվել է աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունել 26 աշխատակցի։

Փաստաթղթի համաձայն՝ կառավարությունը գործակալությանը համաձայնություն է տվել՝ լրացուցիչ առաջադրանքների իրականացման նպատակով, աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց թիվը սահմանել 26-ից ոչ ավելի։

Գաստրոնոմիայի ազգային գործակալությունը Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգում գործում է 2026 թվականի հուլիսի 20-ից։ Գործակալության նախագահ է նշանակվել Լևան Քարումիձեն։

Նախարարության պարզաբանմամբ՝ գործակալության ստեղծման հիմնական նպատակը երկրի գաստրոնոմիական ժառանգության պահպանումն է, զարգացումը, հանրայնացումն ու միջազգային ճանաչելիության բարձրացումը, նաև այս ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորումը։