Բժանիան հանդիպել է Ուկրաինայում ՌԴ–ի կողմից կռվող աբխազների հետ

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հանդիպել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող աբխազների հետ, հայտնում է աբխազական Апсныпресс լրատվամիջոցը։

Տեղեկության համաձայն, հանդիպումը կայացել է Սոխումիում, որտեղ Ուկրաինայում կռվող աբխազների անունից ելույթ է ունեցել «Պյատնաշկա» գումարտակի հրամանատարներից մեկը՝ Ախրա Ավիձբայի ազգական Ալիա Ավիձբան։

Ավիձբայի խոսքով, Բժանիայի ձեռքբերումն է, որ աբխազները պարզեցված կարգով կստանան Ռուսաստանի քաղաքացիություն։

Դե ֆակտո նախագահ Բժանիան էլ նշել է, որ Ուկրաինայում աբխազների պայքարն արժանի է երախտիքի։

Ի դեպ, Բժանիայի և «Պյատնաշկա» գումարտակի ղեկավար Ախրա Ավիձբայի հարաբերությունները լարված են: Ավիձբան նախկինում նույնիսկ բանտարկված է եղել Սոխումիում, սակայն հետո դուրս է եկել բանտից, իսկ ավելի ուշ՝ լքել Աբխազիան։

Ռուսաստանը «երկքաղաքացիության» մասին համաձայնագիր կստորագրի Աբխազիայի հետ