Գիգի Ծերեթելին հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների հետ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելին հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների հետ:

Խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի ներքաղաքական վիճակը, ընտրական օրենսդրությունը, դատական բարեփոխումների ընթացքը և բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ներկա վիճակը:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանն ու ԵԱՀԿ-ն ակտիվորեն համագործակցում են տարածքային ամբողջականության և բռնությունների դեմ պայքարի հարցում, որը հաստատվում է նաև մի շարք բանաձևերով:

Գիգի Ծերեթելին ԵԱՀԿ ներկայացուցիչներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի կողմից ռուս-վրացական պատերազմի 10-ամյակին վերաբերող բանաձևի նախագծի մասին և խոսել բանաձևի՝ հուլիսի 7-11-ը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում քննարկման վերաբերյալ:

Թողնել պատասխան