Ինչպես են կատարվում Եվրահանձնաժողովի 12 պայմանները. ՀԿ-ների զեկույցը

Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։

«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն պատրաստել է գնահատման փաստաթուղթ՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է մինչ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վրացական իշխանությունների այս ուղղությամբ ձեռք բերած առաջընթացը, ներկա իրավիճակը և ապագայի համար որոշած ​​քայլերը։

ՀԿ-ների գնահատմամբ՝ այս փուլում ամբողջությամբ կատարվել է մեկ պայմանը, մեծ մասամբ՝ երկու պայմանը, մասամբ՝ չորս պայմանը, և պետք է կատարվեն ԵՄ-ի ևս հինգ պայմանները:

Կարգավիճակի չափիչը միավորում է ԵՄ կառույցների, անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և քաղաքական խմբերի ակնկալիքները: Յուրաքանչյուր պայմանի շուրջ ներկա իրավիճակը նկարագրելու հետ մեկտեղ, փաստաթուղթը նաև առաջարկում է մնացած մարտահրավերների և խնդիրների ցանկը: