Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը պարզաբանում է տարածել ուսուցիչների քննության արդյունքների վերաբերյալ։ «Ինտերպրեսնյուս»-ին կենտրոնից հայտնել են, որ տեղեկությունը, թե մաթեմատիկայի ուսուցիչների 99%-ը, իբր, չի կարողացել հանձնել մասնագիտական առարկայի քննությունը, իրենք չեն տարածել։
«Կենտրոնն ուսուցիչների քննության արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չի հրապարակել», — տեղեկացրել են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից։
Հիշեցնենք. օգոստոսի 10-ին Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակեց 2026 թվականի առարկայական, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննությունների արդյունքները որոշ առարկաներից։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե մաթեմատիկայի ուսուցիչների 99%-ը չի կարողացել հանձնել մասնագիտական առարկայի քննությունը։