Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Սուրբ Զատիկը

Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու ծխականներին և հայ ժողովրդին` Քրիստոսի Հարության տոնի առթիվ։

«Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու ծխականներին և մեր հայ հայրենակիցներին Փրկչի Հարության հրաշափառ տոնի առթիվ։

Զատիկը մեղքի դեմ հաղթանակի, նորոգության ամենամեծ տոնն է բոլոր քրիստոնյաների համար: Մենք միանում ենք ձեր ուրախությանը, ցանկանալով՝ երջանկություն և բարգավաճում» — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք՝ հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը այս տարի նշում է այսօր՝ ապրիլի 17-ին: