Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել հայ Առաքելական Եկեղեցու, Հռումի կաթոլիկ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու ծխականներին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատիկի կապակցությամբ։

«Շնորհավորում ենք քրիստոնեական աշխարհի այս մեծ տոնի՝ Քրիստոսի Հարության առթիվ՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու և Ավետարանական Լյութերական եկեղեցու ծխականներին, և բոլորին, ում համար այս օրն առանձնահատուկ և թանկ է» — նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք՝ Հայ առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածում։ Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է այսօր՝ ապրիլի 17-ին: