Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քորթնի Օստրիանի հետ։
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է Քորթնի Օստրիանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։
Աշխատակազմը գրում է, որ վարչապետը հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «մաքուր էջից» վերականգնելու ռազմավարական գործընկերությունը։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի կարևոր դերը այս գործընթացի հաջող ընթացքն ապահովելու գործում։