«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիային բանտից տեղափոխել են կլինիկա։
Տարածված կադրերում երևում է, որ քաղաքական գործիչը չի կարողանում ինքնուրույն շարժվել և օգտվում է հաշմանդամի սայլակից։
«Անպայման պայքարելու եմ մինչև վերջ», — ասել է քաղաքական գործիչը՝ կլինիկա տեղափոխվելուց առաջ։
Ավելի ուշ կոալիցիայի մամուլի ծառայությունը տեղեկություն տարածեց, որ Խոշտարիային Թոդուայի կլինիկա են տեղափոխել պլանային հետազոտությունների համար։