Թբիլիսիի գլխավոր մայրուղու՝ Ռուսթավելի պողոտայի նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարության նիստում։
«Ինչպես մենք խոստացել էինք հանրությանը, նախագիծը կավարտվի նոյեմբերի վերջին», — ասել է նա՝ հավելելով, որ գործընթացը «նորմալ հունով է ընթանում»։
Վերանորոգման աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին:
Կալաձեն ընդունել է, որ լայնածավալ շինարարությունը զգալի խնդիրներ է ստեղծել բնակիչների համար և ներողություն խնդրել ժամանակավոր անհարմարության համար՝ խոստանալով, որ վերանորոգումից հետո Ռուսթավելի պողոտան կդառնա «քաղաքի ամենագեղեցիկ և խնամված պողոտաներից մեկը»։