Ռուսթավի-Թբիլիսի երթուղում 70 նոր ավտոբուս կգործի

Վրաստանի կառավարությունը Ռուսթավի-Թբիլիսի երթուղու համար 70 միավոր ավտոբուս է ձեռք բերում․ համապատասխան մրցույթը հայտարարել է Կենտրոնական գնումների մարմինը։ Գնման ենթադրյալ արժեքը կազմում է 36մլն 494 հազար 570 լարի։ Հետևաբար, ստացվում է, որ մեկ ավտոբուսի արժեքը 521 հազար 351 լարի է։

Մրցույթում առաջարկների ընդունումը կսկսվի հոկտեմբերի 29-ին և կավարտվի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ գնման օբյեկտը գործարանային արտադրության, M3 կատեգորիայի, առաջին դասի ցածրահատակ (Low Floor) քաղաքային ավտոբուսներն են։

Մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող տրանսպորտային միջոցները պետք է լինեն նոր (ոչ շուտ, քան 2026 թվականի արտադրության), շահագործման մեջ չգտնված (մատակարարման պահին վազքը՝ ոչ ավելի, քան 2000 կմ), միևնույն ապրանքանիշի և մոդելի, ձախ ղեկով, մաքսազերծված, նյութապես և իրավաբանորեն անթերի։