GYLA-ն և Amnesty International-ը ահազանգում են Վրաստանի բանտերում խոշտանգումների և բռնությունների մասին

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) և Amnesty International միջազգային կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածում և մտահոգություն հայտնում Վրաստանի բանտերում «խոշտանգումների և այլ տեսակի անմարդկային վերաբերմունքի մասին հաճախակի դարձած տեղեկությունների կապակցությամբ»։

Նրանց խոսքով՝ բանտերում խոշտանգումների վերաբերյալ մեղադրանքների ոչ արդյունավետ քննությունը խորացնում է անպաժելիությունը։

Հայտարարության մեջ խոսվում է կալանավորներ Գիորգի Դավիթաձեի, Գիորգի և Դավիթ Փեյքրիշվիլիների, Լաշա Չաչանիձեի և այլ կալանավորների գործերի մասին։

Կազմակերպությունները Վրաստանի իշխանություններին կոչ են անում «ճեղքել անպաժելիության շղթան և ստեղծել վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որը կկարողանա արդյունավետորեն և անկախաբար կանխել բռնությունը»։

«Amnesty International-ը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մտահոգություն են հայտնում Վրաստանի բանտերում խոշտանգումների և այլ տեսակի անմարդկային վերաբերմունքի մասին հաճախակի դարձած տեղեկությունների կապակցությամբ, այդ թվում՝ սեռական բռնության, ծեծի և սպառնալիքների վերաբերյալ մեղադրանքների, ինչպես նաև այն կալանավորների նկատմամբ ճնշումների պատճառով, ովքեր բարձրաձայնում են բռնության մասին»,-ասվում է հայտարարության մեջ։