Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում մինչև հոկտեմբերի 15-ը սպասվում է հիմնականում անձրևային եղանակ:

Ըստ տվյալների` օդի ջերմաստիճանը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում ցերեկը կլինի +13, +16 աստիճանի սահմաններում, իսկ արևելյան Վրաստանի հարթավայրում՝ +17, +21 աստիճան։

Գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսից հնարավոր է կարճատև անձրև, որը կշարունակվի նաև հոկտեմբերի 14-15-ին: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում է +21, 13-15-ին` +17, +18 աստիճան: