Մեկ ամսում ավտոբուսային գոտու կանոների խախտման 5 658 դեպք է արձանագրվել

2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը արձանագրվել է ավտոբուսների համար նախատեսված երթևեկության գոտում՝ («Ավտոբուսային գոտի», BUS գծանշմամբ տարածքներ) թեթև ավտոմեքենայով երթևեկության և ապօրինի կայանման 5 658 խախտում, հայտնում է տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ, «Ավտոբուսային գոտին» աշխարհի բազմաթիվ երկրներում ծանրաբեռնված երթևեկության ժամանակ ուղևորների հոսքը բարելավելու ապացուցված մեթոդ է։

«Հավասար շարժման հնարավորությունները ժամանակակից ճանապարհների պլանավորման ամենակարևոր բաղադրիչն են: Խորհրդային Միության տարիներին ստեղծված Թբիլիսիի տրանսպորտային սխեմայից հետո, «Սիստրա» խորհրդատվական ընկերության հետ միասին, մայրաքաղաքում առաջին անգամ ստեղծվեց հասարակական տրանսպորտի միասնական ցանց։

Համաձայն ցանցի՝ սահմանվել են 10 հիմնական ճանապարհային միջանցքներ, որոնք ուղղություններ են ապահովում մայրաքաղաքում հիմնական ուղևորահոսքի տեղաշարժի համար։

Նաև մշակվել է 90 րոպե զեղչի ժամկետով ինտեգրված վճարման սխեման, որը միավորում է ավտոբուսը, միկրոավտոբուսը, մետրոն և ճոպանուղին։

Նշված 10 ճանապարհային միջանցքները կազմակերպելու նպատակով փուլ առ փուլ իրականացվում են հասարակական տրանսպորտի համար հատկացված «Ավտոբուսային գոտի» հատուկ գծի գծագրման աշխատանքները»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: