Թբիլիսիի որոշ թաղամասերում և Մցխեթայում ջրամատակարարումը կդադարեցվի

Թբիլիսիի մի քանի շրջաններ, Մցխեթա քաղաքը և հարակից բնակավայրերը սեպտեմբերի 26-ին, ժամը 03:00-ից մինչև սեպտեմբերի 27-ի ժամը 15:00-ն, 36 ժամով ջրամատակարարումից կզրկվեն, հաղորդել է Georgian water and power (GWP) ընկերությունը։

Ըստ ընկերության՝ սահմանափակումը կապված է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու 26-րդ կիլոմետրում Արագվի գետի վրայով նոր կամրջի կառուցման հետ։ Նախագծի շրջանակներում անցկացվել է նոր ջրամատակարարման գլխավոր խողովակ, որը գործող ցանցին միացնելու համար անհրաժեշտ է ջրամաքրել գլխավոր խողովակը։

Աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 26-ին, ժամը 03:00-ին և կիրականացվեն միաժամանակ մի քանի վայրերում։

Թբիլիսիում ջրամատակարարումը կդադարեցվի Սաբուրթալոյում, Գլդանիում, Վակեում և Դիղոմի գյուղում: